Ասի ես էլ միանամ հաճույքին ու Հիտլերի մասին հեղինակավոր կարծիքս դարձնեմ հանրության սեփականությունը )))
Նախ, որպես աքսիոմատիկ ճշմարտություն պիտի ընդունել այն փաստերը, որ Հիտլերի դերը և համաշխարհային պատմությունում, և Գերմանիայի պատմությունում բացառապես բացասական է։ Հիտլերի հրահրած պատերազմում սպանվել է Գերմանիայի յուրաքանչյուր 10-րդ քաղաքացին (6.750 - 8.800 մլն մարդ)։ Ու գերմանացիների բախտը դեռ բերել էր, որ նրանց թշնամիները վերջում նույն ինտենսիվությամբ չկպան Գերմանիայի քաղաքացիական բնակչության ոչնչացմանը, ինչ ինտենսիվությամբ դա գերմանացիներն անում էին օրինակ` ԽՍՀՄ-ում։
Իսկ ընդհանրապես 2-րդ համաշխարհայինը, որի հրահրման մեջ ամենամեծ ներդրումն ունեցավ ոմանց սիրելի ֆյուրերը, զոհվեց 62.171 - 78.041 մլն. մարդ (բոլոր թվերն անգլերեն վիքիից են)։
Տնտեսական և այլ հանգամանքներն էլ չասեմ։
«Հիտլերը չլիներ, մի ուրիշը լիներ, պատերազմն էլի կլիներ» փաստարկը չեմ ընդունում։ Եթե մեկը վրաերթ է կատարում, չենք ասում չէ՞. «հա դե պառավ տատիկ էր, մեկա մի օր ավտոյի տակ էր ընկնելու»։ Հարցը, թե ինչ կլիներ, եթե Հիտլերն օրինակ զոհվեր 33 թվին հետաքրքրություն ներկայացնում է զուտ ալտերնատիվ պատմության ժանրի համար։
Այս ճշմարտությունները ընդունելուց հետո, էլ ի՞նչ է մնում։
Ասում են, թե Հիտլերը լավ հռետոր էր։ Միգուցե, և՞։ Ես ինչ-որ չեմ տեսել, որ Հիտլերով հրապուրվողները հրապուրվեն նաև այլ հռետորներով։ Եվ ուրեմն անհամոզիչ եմ համարում, թե հռետորական արվեստն են գնահատում։
Կարող է նաև կարծիք հնչել, թե Հիտլերը լավ կազմակերպիչ էր։ Միգուցե և լավ կազմակերպիչ էր, բայց պատմության մեջ քի՞չ են եղել կազմակերպչական տաղանդ ունեցող բազմաթիվ այլ մարդիկ։ Ի դեպ, մարդիկ, ում թողած հետքն իրենց երկրների պատմությունում դրական է, ի տարբերություն` Հիտլերի թողածի։ Բացի այդ, իրականում, ինչպես ցույց տվեց պատերազմը, հականացիստական երկրները շատ ավելի լավ կազմակերպիչներ դուրս եկան։ Պատերազմում հաղթում են կազմակերպչական կառույցները և նույն ԽՍՀՄ-ում Հիտլերին կարող են մի քանի տարի դաս տալ։ Հիտլերի կազմակերպչական ունակություններով հիացողներին առաջարկում եմ ծանոթանալ օրինակ` Լենինգրադի բլոկադայի պատմությանը - այ դա է կազմակերպչական տաղանդը։
Լավ, էլ ի՞նչով կարելի է հիանալ։ Ասում են վատ չէր նկարում։ Եթե հիացողները կարողանան 30-40-ականների 5 նկարչի անուն ասել, կհավատամ, որ նրանք Հիտլերի նկարներում իսկապես ինչ-որ բան տեսնում են։
Հիտլերը երևի այդքան հրապուրիչ է մի բանով - որպես ավերակներից վերածնված երկրի օրինակ։ Այն, թե ինչ եղավ այդ «վերածնումից» հետո, չգիտես ինչու բանի տեղ չեն դնում (էլ չասեմ, որ Գերմանիայի նախապատերազմյան տնտեսական հրաշքի մասին պատմությունը մի քիչ միֆականացված է)։ Բայց էլի ու էլի, մի՞թե քիչ են ավերակներից վերածնման այլ օրինակները։ Թեկուզ նույն ԽՍՀՄ-ը, այն էլ 2 հաջորդական կործանարար պատերազմներից հետո (քաղաքացիական, Հայրենական)։ Կամ ասենք Ճապոնիան։
Լավ, բա ո՞րն է Հիտլերի կերպարի այսպես ռոմանտիզացման պատճառը։ Ենթադրում եմ, որ «ազգայնականի» շղարշն է։ Հենց շղարշը։
Հ.Գ. Ի դեպ, Հիտլերին պաշտողներին ու Հիտլերի մասին երազողներին առաջարկում եմ էլ չսպասել ու հենց հիմա իրականացնել իրենց երազանքը։ Դա շատ հեշտ է. ամուր փակում եք բոլոր դռներն ու պատուհանները, բացում եք գազը ու պառկում քնելու։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/koreolan/posts/374308232650537
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել