Դեռ 2 օր էլ չի անցել, ինչ Օսկանյանի զրկել են անձեռնմխելիությունից, նրան արդեն կանչել են ԱԱԾ, և չի բացառվում, որ շուտով նրան մեղադրանք կառաջադրեն:
«ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ծանուցագիր է ուղարկվել և նա հոկտեմբերի 8-ին, ժամը 12-ին պետք է ներկայանա Ազգային Անվտանգության Ծառայություն:
«Ա1+»-ի հետ զրույզում գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանն ասել է, որ «նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել, սակայն չի բացառվում, որ երկուշաբթի կառաջադրվի»,- ասաց Սոնա Տռուզյանը։» Օսկանյանը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել, իսկ նրա Ֆեսբուքյան էջում, մարդիկ արդեն կանխատեսումներ են անում` «Անգամ եթե մեր տոտալիտար կոռուպացված դատախազը գնա մինչև վերջ ես համոզված եմ վատագույն դեպքում Եվրոպական դատարանում դուք կսատկացնեք նման դատախազին և կապացուցեք այս իշխանության իրական պատկերը:Միևնույն է դուք հաղթելու եք: Դատախազը թող հիշի մի օր ինքնա ընկնելու ու ի տարբերություն Օսկանյանի Աղվանի կողքը ոչ մեկ չի կանգնելու .հակառակը տրորելու են մրջունի նման...
Կից նյութն`այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: