Orer.am-ը գրում է․
Հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ իրենց մտահոգություն էին հայտնում վերջին ամիսների սահմանային բախումների սրացման հետ կապված: Գաղտնիք չէ, որ դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ խումբը միշտ էլ աչքի է ընկել «չեզոք բովանդակություն» պարունակող հայատարարություններով:
Համանախագահները հայտարարության մեջ նշել են, որ բռնության աճը, որը գրանցվել է անցյալ տարվա օգոստոսից, պետք է դադարեցվի՝ վստահությունը վերականգնելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Միջնորդները Ադրբեջանին կոչ են արել հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին:
Orer.am-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության և այդ խմբի գործունեության մասին զրուցեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, ով նշեց, որ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի արձագանքն ավելի օբյեկտիվ էր, քան նախկինում, սակայն քաղաքագետը չի կարծում, թե դա կարող է որևէ բան փոխել կամ զսպել Ադրբեջանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ