Վրաստանի ընդդիմությունը դեռ չի հաղթել` նրանք կհաղթեն այն ժամանակ, երբ ընդդիմության շարքերում ներառված բոլոր թվով վեց կուսակցությունները կկարողանան կիսել միմիանց միջև մնացած պաշտոնները և կշարժվեն մեկ գաղափարախոսության շուրջ` ինչը իմ կարծիքով անհնարին է:Ինչպես ցույց է տալիս մեզ պատմությունը և այսօրվա իրադարձությունները, միջկուսակցական խժդժությունները անխուսափելի են, օրինակ` Ժառանգություն և Ազատ դեմոկրատներ, ՀԱԿ և մի քանի կուսակցություն, որ լքեցին նրանց շարքերը:Վրացական երազանքը դեռ հնարավոր է չիրականանա, քանի որ դեռ առջևում են իրական դժվարությունները և իհարկե այդ զարգացումներից կշահի գործող Նախագահի կուսակցությունը:Եվ ցավալին այն է, որ անհամաձայնությունները լինում են պաշտոնի` այլ ոչ թե գաղափարախոսության շուրջ` ինչի վառ ապացույցն են մեր ընդդիմադիր մի քանի կուսակցություններ, որոնք կռիվ են տալիս պաշտոնի համար, բայց մինչ այդ դերասանորեն կոտորում էին իրենց ժողովրդի առջև և հավաստիացնում, համոզում, խոսում վեհ գաղափարներից ու արժեհամակարգից: Օֆ-օֆ, աման-աման, եսիմ է, վերջը տվեք` ամոթ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել