Lurer.com–ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուն երկրի պատրաստակամության մասին, որոնք նախկինում սահմանել է Արևմուտքը: Բացի այդ, Մոսկվայի վրա ճնշում գործադրելու նոր մեթոդներ են մշակվում: Իր որոշման մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է Twitter-ում, փոխանցում է «Амурбург»-ը:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը միայն սկիզբն է: Մենք աշխատում ենք  հետագա քայլերի մշակման վրա` միջազգային հանրության հետ միասին», - հրապարակված է նախագահի Twiter-յան էջում:

Ավելի վաղ, Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է Ուկրաինայում հակառուսական պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին: Բացի այդ, Դոնբասում մարտական գործողությունների ուժեղացման հետ կապված` պատժամիջոցների հետագա խստացման մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել