Էս անդուր եղանակին նստած լրատվականներն եմ կարդում։ Բնականաբար, օրվա թեման Մարտի 1-նա, բայց ինձ դա արդեն էդքան էլ չի հետաքրքրում։ Փոխարենը, առընչվեցի մի նորության, որը կարող է աննկատ մնա այսօր նույն մարտիմեկյան իրադարձությունների ու հանրահավաքի ֆոնի վրա։ Բանն այն է, որ պարզվում է, որ ոչ վարչապետը, ոչ ֆինանսների նախարարը գաղափար չունեն, թե ինչու են գրքերը թանկացել։ Առանց էդ էլ մեր ֆինանսների նախարարը աչքիս լույսը չէր, որովհետև իրա անորոշ պատասխաններով ու անհասկանալի թեզերով վաղուց տվել անցելա Տիգրան Սարգսյանին, բայց դե իմ վարչապետի ու նախարարի երկխոսությունը մի շեդեվր էր։ Մասնավորապես, դուրս եկավ էս պահը.
Տիգրան Սարգսյան. Այսինքն` ձեր հանդիպումից ենթադրվո՞ւմ է, որ գները պետք է վերադառնան նույն մակարդակին:
Վաչե Գաբրիելյան. Այո:
Տիգրան Սարգսյան. Իսկ եթե դա տեղի չունենա՞:
Վաչե Գաբրիելյան. Եթե դա տեղի չունենա, այդ դեպքում ուղղակի տնտեսաիրավական հարաբերություններ են, որը որևէ կերպ պայմանավորված չէ հարկային հարաբերություններով: Այսինքն` ուղղակի երկու սուբյեկտներ իրար մեջ գնային համաձայնության չեն եկել և տարբեր գներ են օգտագործում:
Հարգելի կառավարություն, միթե՞ դուք չունեք որևէ լծակներ, որ պայքարեք չարդարացված թանկացման դեմ։ Ինչա նշանակում «Այո, բայց եթե դա տեղի չունենա…»։ Եթե ֆինանսների նախարարը ասում է, որ թանկացման ոչ մի պատճառ չկա օբյեկտիվ ու հետո հավելում է, որ այնուամենայնիվ, կարող է թանկացում լինել, նշանակում է, որ ինքը կամ չի տիրապետում համապատասխան տեղեկատվության, կամ որ ավելի վատ է՝ գիտելիքների, կամ էլ պարզապես կոմպետենտ չէ իր զբաղեցրած պաշտոնի համար։
Այնինչ, բոլորին էլ հասկանալի է երևի, որ էս ամբողջ կլուոնադան կրում է զուտ պոպուլիստական բնույթ։ Տիգրան Սարգսյանը էս երկու օրը մտելա «ժողովրդի բարեկամ ու համախոհ» ամպլուայի մեջ (մեկ բուծիկների ծինարրությաննա դեմ արտահայտվում, մեկ գրքերի թանկացումիցա բողոքում), իր ենթականերն էլ ստիպված են ինչ որ անհասկանալի տեղաշարժեր անել այս դերային փոփոխության պատճառով։
Հարգելիներս, եթե չկա ոչ մի պատճառ գրքերի թանկացման համար, ապա ուղղակի հրահանգում եք, որպեսզի կիրառվեն համապատասխան պատժամիջոցներ նման սպեկուլյատիվ գնաճ կիրառողների դեմ, ոչ թե ինչ որ անհասկանալի տարընթերցումների ու պայմանագրաիրավական հարաբերությունների մասին հեքիաթներ պատմել։