Այս պահին Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը 102-րդ ռազմաբազայում ենSlaq.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` երեկ Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը ՀՀ իր գործընկեր Աղվան Հովսեփյանի հրավերով ժամանել է Հայաստան: Քիչ առաջ Գյումրիից մեր թղթակիցը տեղեկացրեց, որ Ռուսաստանի և Հայաստանի Քննչական կոմիտեների ղեկավարները ժամանել են ռուսական 102-րդ ռազմաբազա:

Նշենք, որ վերջինս Հայաստան է ժամանել քննարկելու Գյումրիում ընտանեկան դաժան սպանության գործի հետ կապված հարցեր:
Մինչ ռազմաբազա գնալը պատվիրակությունն այցելել է Շիրակ գերեզմանատուն, ուր ամփոփված են Ավետիսյանների ընտանիքի սպանված վեց անդամների աճյունները: 
Մինչև Գյումրի այցելելը Ալեքսանդր Բաստիրկինը հանդիպում է ունեցել Աղվան Հովսեփյանիև Սերժ Սարգսյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել