arm1362847331531in.am-ը գրում է․

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ցավակցական խոսք է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ. «Սրտի խոր կսկիծով տեղեկացա, փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Մինչև վերջին վայրկյանները հավատով էի լցված, որ մեր համաքաղաքացի ուժեղ փոքրիկը կհաղթահարի չարիքին, կապաքինվի ու ինքն էլ կվառի ու վառ կպահի Ավետիսյանների ընտանիքի հանգած օջախի լույսը: Ցավում եմ, չստացվեց: Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին: Այս անդառնալի, սարսափելի կորուստը բոլորինս է: Պետք է խոհեմություն ցուցաբերենք այս փորձության պահին: Աստված մեզ բոլորիս ուժ տա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել