Մինչ հանրությունն ու քաղաքական դաշտը ակտվորեն կարծքներ են փոխանակում ժամեր առաջ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ծառայության՝ Օսկանյանի գործի մասին տարածած հաղորդագրության վերաբերյալ, խոսում են արդյո՞ք շատ հուզական և սուբյեկտիվ չէր նախագահի խոսքը, պե՞տք էր այդպես քննադատել իշխանությունների թե ոչ, Գալուստ Սահակայնը հանդես է գալիս մի ֆանտաստիկ թեզով:
Պարզվում է կայծակի արագությամբ Գալուստը էքսպերտիզայի է ենթարկել Քոչարյանի խոսքը ու պարզել, որ այդ տեքստը Նախագահը չի գրել:. «Ես իհարկե կարող էի մեկնաբանել այդ հայտարարությունը, բայց այդ հայտարարության տակ որեւէ ստորագրություն չկա: Չեմ կարծում, որ այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը իր բնավորությունը փոխեր»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:«Սա պարզապես հայտարարություն է,որը նման է ոչ երկրորդ նախագահի լեքսիկոնին, ոչ էլ նման է իր գործունեության ընթացքում ձեռք բերված բնավորության մոտիվացիային», -ասել է Շերլոքը:
Իսկ Քոչարյանի մամլո խոսնակը ի պատասխան սահակյանական կասկածների ասել է որ ինքը ոչինչ չի կարող ասել եւ ուրեմն թող Գալուստ Սահակյանը պատասխանի, թե ով կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարության հեղինակը: