Օսկանյանի անձեռնմխելիության հարցով քվեարկության ժամանակ հետաքրքիր բան տեղի ունեցավ: Քվեարկությանը հրաժարվեցին մասնակցել բոլոր խմբակցությունները բացի ՕԵԿ-ից ու ՀՀԿ-ից: Կարծես թե ամեն ինչ պարզ էր ու խնդիրներ չպետք է լինեին: Ինչպես Վահան Հովհաննիսյանն է ասում “էլ ինչի եք քննարկում, կզանգեք կասեն, թե ոնց քվեարկեք”: Բայց ի՞նչ եղավ: Զանգեցին, հարցրեցին ու արդյունքում 64 կողմ, 6 դեմ և մեկ շիզոֆռենիկ: Չեմ հավատում, թե դեմ քվեարկողները ՕԵԿ-ական էին: Դրանք շատ ավելի Սերժական են, քան հենց ինքը Սերժը: Վստահաբար դեմերը ՀՀԿ-ից էին: Այստեղ երկու տարբեարկ կա. Կամ ՀՀԿ-ն փորձեց ցույց տալ, որ իրենց մոտ իրականում քննարկումներ լինում են ու իրենք այնքան էլ նման չեն կոմունիստներին, կամ ՀՀԿ-ի դուխով տղերքը, ովքեր նախագահի ներկայությամբ ռիսկ չեն անում խոսել, ԱԺ դահլիճում էլ չարտահայտվեցին, որոշեցին այնուամենայնիվ ընդվզել: Խնդիրներ շղթայի մե՞ջ: Մի՞թե: Եթե այսպես է Գորիկը նախագահի աշխատասենյակ անցնելու ևս մեկ առիթ է ունենալու, հակառակ դեպքում նախագահականից առաջ կարող է չխփված մեխի պատճառով տանուլ տված պատերազմի պատմությունը կրկնվել: «Շղթայի թույլ օղակներին բացահայտել է պետք, Գորիկ Գուրգենիչ»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/darbin.sedrak/posts/111710302317904
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել