Ankakh.com-ը գրում է․

Գյումրու քաղաքապետն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով, որում նշել է, թե ինչու էր գնացել ԱՄՆ, ապա հայտնել, որ իմանալով քաղաքում տեղի ունեցող դեպքերի մասին վերադարձել է: Երեկ երեկոյան կեսգիշերին մոտ քաղաքապետն արդեն Գյումրիում է եղել, անմիջապես գնացել է դատախազություն, հանդիպել գլխավոր դատախազին:

«Երբ ինքնաբուխ, նաև էմոցիոնալ վիճակում ժողովուրդը հայտնվեց ռազմաբազայում, այնտեղ որոշվեց հաջորդ օրը ժամը հինգին հավաքվել դատախազության դիմաց: Ես ամեն կերպ ուզում էի այդ ժամին լինել այստեղ, բայց ինքնաթիռների հետ խնդիրներ եղան»:

Քաղաքապետը ցավում է, որ խաղաղ բողոքի ակցիան շարունակվել է ժողովրդի կիսումով ու ունեցել վատ ավարտ. «Գիշերը ես անձամբ եղել եմ հիվանդանոցում, ունենք 14 վիրավոր ոստիկան և 10 քաղաքացիական անձեր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել