Վախենամ, որ հունվարի 12-15-ից հետո մենք անսահման հեռացել ենք «հայ-ռուսական դարավոր բարեկամության» առասպելական ենթատեքստից և զգալիորեն մոտեցել ենք «Հայաստանը Կովկասում Ռուսաստանի ռազմաբազան է» գործնական ռեալիզմին: Ծեքծեքուն խոսակցությունների ժամանակն անցավ: Մեղավորներ չեմ փնտրում, հիմա դա անիմաստ է, պարզապես վավերացնում եմ իրողությունը: Այս տարի հավանաբար այլևս «փափուկ բարձերով» խոսակցություններն ու մեղրածոր ժպիտները կփոխարինվեն կոշտ հրամանատարական հրահանգներով: Հայաստանում նույնպես լուրջ հստակեցումներ կլինեն: Հայաստանի «ռուսական դաշտն» ավարտին կհասցնի համալրումները, կդադարեցվեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության սենտիմենտները, «քաղաքացիական հասարակության» մասին արդեն իսկ միֆական դարձած խոսակցությունները, կսկսվի կոշտ «գրախոսությունը»... Իրավիճակն իսկապես շատ լուրջ փոփոխություն է կրել, և թվում է՝ մեր հանրային դիպվածային խռովահույզ, կրքոտ հուզումները պետք է վերակառուցել սառը դատողությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/439901969495418?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել