1in.am–ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաջորդ երեքշաբթի կպատասխանի YouTube տեսակոնտենտի հիմնադիրների և օգտատերերի հարցերին, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Այս մասին է գրում RIA Novosti-ն:
«Նախագահի համար սա այն թեմաների մասին խոսելու հնարավորություն է, որոնք նա բարձրացնում է այն մարդկանց հետ, ովքեր լայնորեն ներկայացված են YouTube-ում»,- ասել է Էռնեստը՝ մեկնաբանելով կայանալիք հարցազրույցը:
Նա ընդգծել է, որ այն պետք է «ոչ թե տեղեկատվական հարցազրույց» դիտարկել, այլ «որպես ինտեգրված հաղորդակցության ռազմավարության մի մաս, որն ուղղված է նրան, որպեսզի մարդիկ հասկանան, որ նախագահը կռվում է Վաշինգտոնում»:
Google ընկերության ներկայացուցիչների տվյալներով՝ նախագահի հարցազրույցը ուղիղ եթերում կկայանա հունվարի 22-ին: ԱՄՆ Կոնգրեսի միացյալ նիստին Օբամայի ամենամյա ելույթը կկայանա հունվարի 20-ին:
ԱՄՆ-ի նախագահն առաջին անգամը չի հայտնվում YouTube-ում, ավելի վաղ նա տեսածառայության միջոցով ներկայացրել է սոցցանցերի ոլորտում իր նախաձեռնությունները:



