Lurer.com–ը գրում է.

ԵՄ-ի յոթ երկրներն աջակցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրին:

«Ի պաշտպանություն պատժամիջոցների վերացմանը հանդես են գալիս Ավստրիան, Հունգարիան, Իտալիան, Կիպրոսը, Սլովակիան, Ֆրանսիան և Չեխիան», - ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԵՄ-ին մոտ կանգնած եվրոպական դիվանագիտակ աղբյուրը, 28 երկրների արտգործնախարարները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում որևէ որոշումներ չեն ընդունելու այս տարվա հունվարի 19-ին Բրյուսելում կայանալիք իրենց առաջին հանդիպմանը:

«Ռուսաստանը, իհարկե, լինելու է ԵՄ խորհրդի օրակարգում, սակայն պատժամիջոցների շուրջ կոնկրետ հարցը` դրանց չեղարկումը, մեղմացումը կամ ընդլայնումը, չի լինելու: Պատժամիջոցների վերաբերյալ որոշումը ընդունվելու է մարտին», - նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել