Tert.am-ը գրում է․
Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին անդրադաձ է եղել նաև Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Գյումրու դեպքը ողբերգություն է բոլորիս համար, բայց իրականացնողը ձերբակալվել է, իրականացնողը ստահակ և տականք է, բայց միևնույն ժամանակ՝ չեմ կարծում, որ զգացմունքներին պետք է տրվենք, հուզականության չափաքանակի ավելացումը որևէ օգուտ չի տա գործին: Սա իրավական խնդիր է, և անհարկի քաղաքական գնահատականները որևէ մեկի շահերից չեն բխում»,-ասաց նա:
Նա նշեց, որ գլխավոր դատախազն առավոտվանից Գյումրիում է, ասուլիս է հրավիրել, հանդիպել է գյումրեցիների հետ, հստակ ներկայացրել բոլոր մանրամասները: «Ամեն ինչ պետք է արվի, որ հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Մնացած խնդիրներն իրավական են, և գլխավոր դատախազն ամեն ինչ պարզ, հանրամատչելի ասել է»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



