Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարվեց:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց քվեարկության արդյունքները` կողմ 64, դեմ` 6:

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը չեն մասնակցել քվեարկությանը:

Նշենք, որ ըստ Գլխավոր դատախազի` Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը խոշոր չափի գումար է յուրացրել, որը նրան էր վստահվել բարեգործական նպատակներով:

Վարդան Օսկանյանն էլ այդ միջնորդությունը նախագահական ընտրություններին ընդառաջ` քաղաքական պատվեր էր որակել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել