Գագիկ Ծառուկյանի համաժողովը կլինի առանց ՀԱԿ-ի ու ՀՀԿ-իArmlur.am-ը գրում է․

Ինչպես Armlur.am-ը հայտնել էր ավելի վաղ, հունվարի 20-ին կկայանա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված խորհրդաժողովը: Այն անցկացվելու է Ծառուկյանին պատկանող նորաբաց «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում: Այդ մասին երեկ մեր զրույցում տեղեկացրեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հայտնի է, որ խորհրդաժողովը բաղկացած է լինելու երեք մասից. կլինի բացման խոսք, հարցուպատասխան, ելույթներ և քննարկումներ: Համաժողովին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել մոտ մեկ տասնյակ ոչ իշխանական կուսակցությունների, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների, քաղաքագետների, վերլուծաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Իշխող Հանրապետական կուսակցությանը հրավեր չի ուղարկվել, քանի որ լինելու է ոչ իշխանական ուժերի համաժողով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել