1in.am–ը գրում է.

Այն պաբերականները, որոնք կորոշեն հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրակարները, կարգելվեն Մարոկկոյի տարածքում: Նման հայտարարությամբ հանդես է եկել թագավորության տեղեկատվության նախարար Մուստաֆա ալ-Խալֆին:
«Արտասահմանյան այն ԶԼՄ-ների իրացումը, որոնք կհրապարակեն մարգարեի վիրավորական ծաղրանկարները, թագավորության տարածքում կարգելվի»,- նշել է նա Le360 տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում:
Շատ դիտորդներ նկատել են, որ Մարոկոյի ԱԳ և համագործակցության նախարար Սալահեդին Մեզուարը չի մասնակցել ահաբեկչության դեմ այքարի փարիզյան երթին:
Ինչպես բացատրել են դիվանագիտական աղբյուրները՝ նրա բացակայության պատճառն երթի ընթացքում օգտագործված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն են:
Դրա հետ մեկտեղ, Մարոկոյի պաշտոնական պատվիրակությունը Ելիսեյան պալատ կատարած այցելության ժամանակ կատարվածի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահին և կառավարության:
Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահին Charlie Hebdo-ի լրագրողների ողբերգական վախճանի կապակցությամբ իր ցավակցությունն էր հայտնել նաև Մարոկոյի թագավոր Մուհամեդ VI-ը:



