Tert.am-ը գրում է․

Բաքվից սպասելի են կույր հերքումները: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փաստին, որ պաշտոնական Բաքուն հերքել է հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում երեկ տեղի ունեցած դիվերսիայի մասին «Ազատություն» ռադիոկայանի տեղեկատվությանը:

«Ադրբեջանական կողմից կարելի է սպասել նման կույր հերքում, բայց մյուս կողմից՝ եթե մի քանի ժամ շարունակ այս ցրտի պայմաններում դիտարկվող հատվածում այդ մարմինը դեռ կենդանի է, ապա հրաշք է, և մենք ուրախ ենք դրա համար, որ մարդը չի մահացել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը, ով տեղեկացրել էր, որ հայկական կողմը չեզոքացրել է ադրբեջանցիների դիվերսիայի փորձը, և հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել