Ա. Խ--ը Շիրակի մարզից ասում է, որ հանցագործները չորսն են եղել, երեքը ձերբակալուած են եւ մէկը փախուստի մէջ է։ Որն է իր աղբիւրը, չեմ ճշտել, բայց ինքն առայսօր հեքիաթներ չի պատմել։ Ապրեն Հայաստանի իշխանութիւնները՝ սկսած գլխաւոր անշրջելիի ծախուից շարունակուած գոյքապարտքային ծախուով եւ վերջացրած ետմտային ծախուով։ Եւ թող ոչ ոք չասի, թէ մեր քաղաքացիների հատկացումներով մեր երկրում գլուխ պահողները պարապ են։ Սահմաններին էլ են աշխատում, երկրի ներսում էլ՝ ձեռք ձեռքի տուած։ Առաջ փութինստան...Երբ քեզ զոհ ես պատկերացնում, ու երեկուայ քո դահճին, ազատութեան թշնամուն, ում դէմ անկախութեան հանրաքուէ ես արել, անվտանգութեան երաշխաւոր ես համարում, երբ տեսնում ես որ նա այդ որակում չկայ, բայց շարունակում ես նրան սապոնուել, բնականաբար նա էլ ենթադրում է, որ դու իր դահճային որակներն է գնայատում։ Ինչու՞ կարելի է տարեկան հենց այնպէս հազար հայ սպանել ռուսաստանում եւ չի կարելի մի քանի հոգու վարի տալ Հայաստանում։ Հայաստանում հայի վրայ ռուս զինուորից առաջ կրակել են ԼՏՊ-ն, ՌՔ-ն ու ՍՍ-ն՝ իրենց լածիրակներով հանդերձ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել