Գաղութատիրության տարիներից ի վեր Ֆրանսիայի տարբեր իշխանությունները Ֆրանսիայում ապրելու իրավունք են տվել իրենց գաղութների բնակիչներին՝ հիմնականում Կենտրոնական Աֆրիկայի և Արաբական աշխարհի: Եվ այսօր նախկին ներգաղթյալների մի քանի սերունդ՝ Ֆրանսիայում ծնված և իրենց Ֆրանսիայի տեր զգացող քաղաքացիներ, ուղղակի իրենց ազգային մշակույթն ու կրոնական առանձնահատկությունները փորձում են պարտադրել քաղաքակրթության և ժողովրդավարության հիմնաքարերից մեկին՝ ֆրանսիացի ժողովրդին: Այս իրավիճակը հաղթահարելու համար ֆրանսիացի ժողովուրդը, ով այսօր արդեն միակ տերը չէ ֆրանսիական պետության, ստիպված է լինելու կռիվ տալ Ֆրանսիայում արդեն իսկ զգալի ներուժ ունեցող արաբների և աֆրիկացիների դեմ:
Շատ կարևոր է, որ սպասվելիք «պատերազմը» չդիտվի կրոնական պայքար քրիստոնյաների և մուսուլմանների միջև, այլ այն լինի օրենքի տարրը պահպանելու և հակաահաբեկչական պայքար:
Հ.Գ. Ֆրանսիական պարբերականի դեմ ահաբեկչություն իրականացրած անձինք արաբներ են, բայց մյուս կողմից՝ Ֆրանսիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը ևս արաբ է:
Այս խնդիրն ունեն ժամանակին գաղութատիրությամբ զբաղված եվրոպական գրեթե բոլոր պետությունները և նման պայքար, վաղ թե ուշ, լինելու է եվրոպական բոլոր պետություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել