Tert.am-ը գրում է.

Տարեմուտից  հայ-ադրբեջանական սահմանին   լարվածություն պահելու Ադրբեջանի քաղաքականությունը առաջին հերթին՝ հետախուզական նպատակ է հետապնդում:

Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով լարվածությունը՝ նման կարծիք հայտնեց «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

«Հետախուզում են, թե արդյո՞ք Հայաստանն ավելի պաշտպանված է, քան մինչև ՌՏՄ-ին անդամակցելը, այսինքն՝ Հայաստանի պաշտպանվածության աստիճանը, թե ինչ է ավելացել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո:

Ճիշտ նույն կերպ էլ նա ամառային հարձակումների ու Քարվաճառ ներթափանցման փորձերի  տեսքով զոնդաժի փորձեր արեց, ապա զինավարժությունների ժամանակ ուղղաթիռի խոցումով Արցախի ու Հայաստանի  հանրությանը ահաբեկելու փորձ արեց : Հետևաբար՝ պետք է հասկանանք, որ սա շատ լուրձ փորձություն է ո´չ միայն Հայաստանի, այլև՝ Եվրասիական տնտեսական միության համար, քանի որ հայտարարվել է, որ այն ավելի է  ամրամպնդում Հայաստանի անվտանգությունը, հետևաբար, պետք է այս ամենի դեմը փակել»,-ասաց քաղաքագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել