7 միջոց Ամանորից հետո օրգանիզմը թունազերծելու համարAroxj.am-ը գրում է․

Ամանորի ընթացքում մեծ քանակությամբ սննդի ընդունումը, դրա բարձր կալորիականությունը, երբեմն անհամատեղելի մթերքների ու ուտեստների օգտագործումը, հանգեցնում է ստամոքսի գերծանրաբեռնման ու տոկսինների մեծ քանակության: Այդ պատճառով Ամանորի խրախճանքից հետո, որը օրգանիզմի համար ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում, հարկավոր է մաքրել, իսկ ավելի ճիշտ, թունազերծել օրգանիզմը: Դրա համար կան, ինչպես դեղորաքային, այնպես էլ դիետիկ միջոցներ՝ մթերքներ, որոնք կօգնեն օրգանիզմին արագ ձերբազատվել շլակերից ու տոկսիններից, ստամոքսին՝ մարսել, այն ինչ կուտակում եք ամեն օր Ամանորյա սեղանների շուրջ: Եվ այսպես Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում այն մթերքների ցանկը, որոնք կթունազերծեն ձեր օրգանիզմը Ամանորի <<թունավորումից>> հետո: 

Շիլաներ

Թերահավատորեն մի նայեք նրանց: Շիլաները պարունակում են մեծ քանակությամբ բջջանք, հանքային ու վիտամինային հատուկ խմբեր ու ամինաթթուներ, որոնք անփոխարինելի դեր ունեն:  Հենց դրանց շնորհիվ շիլան այսպես ասած մաքրում է աղիների պատերը չմարսված սննդային մնացուկներից՝ չեզոքացնելով լեղին ու շլակները, որոնք չեն մարսվել: Բացի այդ այն պարունակում է նաև վիտամին B, կալցիում և երկաթ, որոնք ամրապնդում են առողջությունը և բարձրացնում իմունիտետը: Առավոտյան 200-250 գրամ օգտագործելու դեպքում այն անփոխարինելի օգնություն կցուցաբերի օրգանիզմին:

Կաթնամթերք

Կաթնային մթերքները պետք է լինեն ոչ բարձր յուղայնության՝ անյուղ կաթնաշոռ, ցածր յուղայնությամբ թթվասեր ու կաթ: Բացի մեծ քանակությամբ օգտակար նյութերից, դրանք նաև դրական ազդեցություն ունեն աղիներում միկրոֆլորայի կարգավորման գործում: Օրը 100 գրամ կաթնաշոռը, թթվասերը բավարար են, կարող եք խմել մինչև 300 գրամ կաթ:

Հյութեր

Օգտագործեք մեծ քանակությամբ տարբեր հյութեր: Դրանք ամեն դեպքում մաքրող հատկություն ունեն, սակայն պետք չէ գնել խանութում վաճառվող հյութերը՝ դրանք հիմնականում պարունակում են կոնսերվանտներ, շաքար ու տարբեր քիմիական նյութեր: Պատրաստեք տանը՝ ձեռքի տակ եղած մթերքներից՝ ֆրեշի տեսքով, կամ տատիկի կոմպոտը խմեք: Թարմ քամված կամ կոմպոտի տեսքով հյութերը պարունակում են մեծ քանակությամբ հանքանյութեր, բացի աղեստամոքսային տրակտի աշխատանքին նպաստելուց, դրանք նաև օգտակար են սրտամկանի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել