1in.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Չադլինգթոն գյուղի մոտակայքում մասնակցել է Great Brook Run բարեգործական վազքին, գրում է The Guardian-ը: Ինչպես նշում է պարբերականը՝ կառավարության ղեկավարն ու տասնյակ այլ մրցողներ չեն վախեցել ցուրտ եղանակից:
Քեմերոնն այս արարողությանն առաջին անգամը չի մասնակցում: Երկու տարի առաջ վազքի ժամանակ բրիտանացի վարչապետը բավական քերծվածքներ և վնասվածքներ էր ստացել (մարզիկները ստիպված են որոշ տեղերում սողալով անցնել): Եզրագծին Քեմերոնը ցեխոտված է հասել, ասվում է հոդվածում: Նրան դիմավորել է կինը՝ Սամանտան:
Վազքից հետո բրիտանացի վարչապետը մեդալ է ստացել: Պարբերականը նշում է, որ կազմակերպիչները բոլորին են մրցանակներ շնորհում:
Great Brook Run-ը անցկացվում է 2006 թ. սկսած: Հավաքված գումարները բարեգործական նպատակների են ծառայում:



