Պարոն Օսկանյան, 2001 թվականին A1+-ի PS ծրագրում Դուք բացեիբաց հայտարարեցիք, որ ազատագրված տարածքներից առնվազն 6-ը պետք է զիջենք ադրբեջանին.
Հարց 
1.Կա՞ արդյոք նախադեպ, երբ հաղթած պետությունը ազատագրելով սեփական բռնազավթված տարածքները, սկսել է դրանք հետհանձնելու վերաբերյալ բանակցություններ վարել
2.Դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք խոսել արյունով ազատագրված հողերի հանձնում չհանձնումից 
3.Լինելով ժողովրդավարության կատարելության ձգտող պետության Կառավարության անդամ, առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, ի՞նչ իրավունքով եք անպատասխանատու հայտարարություններով հանդես եկել
4.Երբևէ Դուք դեմ չեք խոսել Արցախի անկախություն կոչված շոուին.այդ դեպքում ի՞նչ իրավունքով եք առանց արցախցու կարծիք հարցնելու հող նվիրում ադրբեջանին
5.Երբևէ եղե՞լ եք ազատագրված տարածքներում, շփվե՞լ էք արդյոք վերաբնակիչների հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել