GMI դասակարգմամբ աշխարհի երկրները պայմանականորեն բաժանվել են ռազմականացվածության 5 աստիճանիRazm.info-ն գրում է․

Գերմանական BICC (Bonn International Center for Conversion) կենտրոնը դեկտեմբերի 9-ին հրապարակել է իր ամենամյա «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» (Global Militarization Index 2014, GMI-2014) հետազոտությունը, որի դասակարգման մեջ Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

GMI դասակարգմամբ աշխարհի երկրները պայմանականորեն բաժանվել են ռազմականացվածության 5 աստիճանի

Հայաստանից այս ցուցանիշով առաջ են անցել միայն Իսրայելն ու Սինգապուրը: Հարևաններից Ադրբեջանը 10-րդ տեղում է, Թուրքիան՝ 24-րդ, Իրանը՝ 30-րդ, Վրաստանը՝ 47-րդ:

Հետազոտությունը բավական հետաքրքրություն առաջացրեց Հայաստանում (և ոչ միայն Հայաստանում), սակայն դրա իրական արժեքն ու համատեքստը հասկանալու համար անհրաժեշտ է քննել հետազոտության մեթոդները, ինչպես նաև նախկին հրապարակումները:

ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԻՆԴԵՔՍԻ ՀԱՇՎԱՐԿԸ

Ինստիտուտը հետազոտությունը կատարվել է աշխարհի 151 երկրների վերաբերյալ՝ հիմնվելով տարբեր չափանիշների վրա: Չափանիշները հստակորեն ներկայացվում են հրապարակման մեջ, ու հիմնականում տրվում է նաև բացատրություն, թե ինչու է ինստիտուտը քննել հենց այդ չափանիշը:

Այսպիսով, հետազոտությունն արվել է վեց չափանիշների հիման վրա.

  1. Երկրի ռազմական ծախսերի տոկոսը՝ նույն երկրի ՀՆԱ-ի մեջ
  2. Երկրի ռազմական ծախսերի հարաբերությունը երկրի առողջապահական ծախսերին
  3. Երկրի զինված ուժերի ու այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) անձնակազմի քանակի հարաբերությունը երկրի ընդհանուր բնակչության քանակին
  4. Երկրի զինված ուժերի և այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) պահեստի զինծառայողների քանակի հարաբերությունը երկրի ընդհանուր բնակչության քանակին
  5. Երկրի զինված ուժերի ու այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) անձնակազմի քանակի հարաբերությունը երկրի բժշկական անձնակազմի քանակին
  6. Երկրի ԶՈւ և այլ զորքերի ծանր սպառազինության ընդհանուր քանակի հարաբերությունը երկրի ամբողջ բնակչության քանակին:

Չափանիշների թվային արդյունքները համադրվում են ու նորմալիզացվում 0-ից 1000 սանդղակով, ինչի արդյունքում ստացվում է ամեն երկրի առանձին ինդեքսը, որով էլ երկրները զբաղեցնում են այս կամ այն տեղը:

Չափանիշների մեջ հետաքրքիր է ռազմական ու առողջապահական ոլորտների համեմատությունը: Բժշկական ու «զինվորական» անձնակազմերի քանակի համեմատությունը հետազոտությունն անողները բացատրում են այսպես. բժշկական անձնակազմերի քանակը ռազմական ոլորտից անկախ սոցիալական խմբի չափորոշիչ է, ինչի հետ կարելի է համեմատել զինված ուժերի ու այլ զորքերի անձնակազմի քանակը՝ պարզելու համար, թե երկրից երկիր որքան է տարբերվում «զինվորականների» քանակը «զուտ քաղաքացիականների» համեմատությամբ: Իսկ ռազմական ու առողջապահական ծախսերի համեմատության նպատակն ընդհանրապես չի մեկնաբանվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել