Հարցին՝ պատերազմի սպասե՞լ՝ հաշվի առնելով Նիկոլի այն հայտարարոթյունը, թե եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, ապա սեպտեմբերին պատերազմ է լինելու, Խուդաթյան Դավոն պատասխանել է՝ ասելով՝ անելու են ամեն ինչ, որ օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունը լինի հավերժ. խաղաղությունը, ըստ Դավոյի, կապված չէ սահմանադրական մեծամասնության խնդրի հետ, քանի որ պրոցեսները խիստ կառավարելի են:
 
Եթե Դավոն ավելորդ լոպազություն չի անում, ապա պետք է արձանագրել, որ Նիկոլը ժողովրդին խաբել է ու ստի ուժով մեծ թվով ձայներ «քերել». ՔՊ-ին ընտրոնղների մեծ մասը նոր պատերազմի ահից է Նիկոլին ձայն տվել՝ լսելով նրա ոչ երկիմաստ սպառնալիքները: ՔՊ-ն փաստացի ձայների թալանով է զբաղվել՝ ատրճանակը դնելով ժողովրդի քունքին:
 
Մյուս կողմից՝ պրակտիկան ցույց է տալիս, որ Իլհամին բավարարելու հարցում Նիկոլը ոչնչի առաջ չի կանգնում, և անկախ նրանից, թե ինչ բնույթի մեծամասնություն է ՔՊ-ն ԱԺ-ում կազմում, Դավոյի շեֆը ձևը կգտնի ու թուրքերի նախանշած ուղուց չի շեղվի՝ սկսզբի համար տալով անկլավները, հետո քիչ-քիչ բացելով ադրբեջանցիների վերադարձի Օվերտոնի պատուհանը:
 
Նա այս ամենը կանի, երբ զգա, որ երկրում քաղաքական կայունություն է տիրում, ուստի ընդդիմության խնդիրն է լինելու անել ամեն ինչ իլհամանպաստ  քաղաքական կայությունը բացառելու, եթե, իհարկե, չհաջողվի ՔՊ-ի հարցերը տեսանելի ապագայում լուծել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել