Չկան Անհատների, խմբավորումների, կուսակցությունների պայքար, միակ պաքարը, որն ընթանում է, Գաղափարների միջև մղվող պայքարն է, Պայքարի մնացյալ դրսևորումները սոսկ վերջինի մասնակի դրսևորումներն են կամ պատրանք: Պայքարն իշխանավորների դեմ նույնն է, ինչ վերը նշածս հակամարտության մասնակի դեպքը, և նրանք, ովքեր չեն գիտակցում սա և համարում են իրանց պայքարն ամբողջական չարիքի դեմ, ապա վաղ թե ուշ կարձանագրեն իրենց պարտությունը:

Ինչու՞ են իշխանություններն անպարտելի։
Այս հարցին պատասխանելու համար պարզենք, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս:
1.Կատարենք դիտարկում իշխանության գագաթի վերևից։
Այստեղ շրջում են մարդիկ, ովքեր պատրաստ են հանուն իշխանության և փողի տրորել ցանկացած մեկի, ով կկանգնի իրենց առաջ, կամ ումից հնարավոր կլինի խլել էլ ավելի իշխանություն և փող:
2.մեկ մակարդակ ցածր՝ օլիգարխներ. տեսնում ենք նույնը, սակայն իրենց մակարդակին համապատասխան իրադարձություններ և որակ: Այս մակարդակում շրջողները պատրաստ են տրորել ցանկացածի իրենց և իրենց մակարդակից ցածր գտնվողների:
3.նախարարներ. այս մակարդակում իշխանությունը հիմնականում կախված է պաշտոնից, սակայն կա հնարավորություն ավելի ցածր մակարդակում գտնվողներին տրորել և պոկել փող։
4.ավագ չինովնիկներ՝ նույնը, ինչ վերջինը։
5....
6....
7... «մանր և միջին բիզնեսմեններ». պատրաստ են իշխանությունը տարածել իրենց մակարդակի և իրենց մակարդակից ցածրերի վրա, բիզնեսի գործին խփելու դեպքում ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդար կամ բիզնես-վտանգի չեզոքացում՝ մահվան սպառնալիքով կամ ելքով: Օրինակներ կարող եք բերել ինքերդ։
8... «տաքսու վարորդներ». ունեն հնարավորություն իշխելու, ճնշելու իրենց մակարդակում շրջող և ավելի ցածր գտնվողներին բիզմես-նպատակների համար, իրենց գործին խփելու համար, բնականաբար հաշվի առնելով մակարդակի ցածրությունը՝ այստեղ դրսևորումները լինում են համապատասխան թույլ։
9.ուսանողական մակարդակ. պատրաստ են իրենց իշխանությունը տարածել իրենց մակարդակում ճնշելու, ընդհուպ մինչև այլոցից փող հավաքել:
10.դպրոցական մակարդակ. այստեղի իշխանությունները նույնպես պատրաստ են ճնշելու ցանկացածի՝ սեփական իշխանությունը տարածելու համար, ընդհուպ մինչև փող հավաքել, իրենց լեզվով ասած «վրից ինչ-որ բան քցել»:
Այլ ոլորտները կարող եք նման կերպ դիտարկել ինքներդ ընդհուպ մինչև բանակը, պատկերը նույնն է և նույնը չլինել չի կարող:

Ինչպես փաստում ենք վերը թվարկածից, մեզ մոտ իշխանությունները բոլոր ոլորտներում, ժամանակների բոլոր ծալքերում նույնպիսին են կամ ժամանակի ընթացքում կվերածվեն նույնը:
Այստեղից ևս ակնհայտ է, որ այսօրվա բարձրագույն իշխանությունները հենված են իրենցից ցածր մակարդակների իշխանությունների վրա, իսկ արմատները ձգվում են մինչ ապագա, քանի որ նրանք, ովքեր դեռ չեն ծնվել, միևնույնն է՝ որոշ ժամանակ անց վերածվելու են հենց այդպիսինին:
«Գաղափարն է ձևավորում Մարդուն»։ 
Այս բոլորը ոչ թե իրականությունը որոշողներն են, այլ սոսկ զինվորներն են մի Գաղափարի, որը ծանրացած է Հայության վրա, Այդ Գաղափարը՝ որպես կենդանի օրգանիզմ, ինչպես տիեզերքում ամեն բան, ընդլայնվելու, կատարելագործվելու ու տարածվելու էներգիա ունի: Նա կերտում է իրեն անհրաժեշտ որակի մարդուն, մարդ, ով թքած ունի բոլոր առաքինությունների վրա, որ որդեգրել է իր աստվածությունները «փող և իշխանություն» և դրանցից ծնվող վայելքներն ու կրքերը: Այս գաղափարի տիրույթում հայտնվելով՝ մարդն ակամա փոխվում է՝ դառնալով պահանջված զինվորը գաղափարի, չգիտակցված ստրուկը նրա, ինչպես որ որևէ կրոնական մոլի կազմակերպությունում հայտնված մարդն է փոխվում` դառնալով զոմբի-մարտիկը տվյալ գաղափարի:
Ահա Այս գաղափարն է որոշում իրականությունը և ոչ նրա զորքերը; Ուստի ընդունելով նրա զորքերը որպես մասնակի մարմնացում՝ պետք է կռվել նրա դեմ միայն մասնակի չափով, իսկ գլխավոր խնդիրը, որով պետք է զբաղվել, պետք է լինի Դրան հակառակ Գաղափարի ստեղծումը, Գաղափարը կմարտնչի Գաղափարի դեմ եթերի մեջ, մարտիկները` մարտիկների, Ինչպես հնում, երբ ճակատամարտի ելքը որոշվում էր Աստվածների պատերազմում նախ երկնքում, ապա ֆիքսվում երկրի վրա:
Ներկայիս Իշխող Գաղափարը, իրականում լինելով առաքինի Գաղափարի բացակայության արդյունքը, ստիպված է լինելու խավարի ստվերների պես ետ քաշվել, երբ աչք աչքի կհանդիպի Լուսավոր Գաղափարի հետ, եթե իհարկե ստեղծվող գաղափարը կուռ կլինի, ինչպես Արեգը, իսկ մարտիկները՝ ինչպես նրանից պոկված ճառագայթները:

ՀԳ. Կյանքը ցույց է տվել, որ բարեկեցիկ ապրելու, արդար ապրելու, ազատ ապրելու և այլ գաղափարները թույլ են և լղոզված, ուստի պարտվել են վերը նշած Գաղափարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել