Ի՞նչ է խնդրում վարչապետը Ձմեռ պապիկիցSlaq.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ձմեռ պապիկից 2015 թվականին խնդրում է խաղաղություն և համերաշխություն: Այսօր կառավավարության ընդունելությունների տանը լրատվամիջոցների համար կազմակերպված տարեվերջյան ընդունելությանը լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե որտե՞ղ է Հովիկ Աբրահամյանը նշելու Ամանորը.
«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ամանորը նշելու եմ իմ ընտանիքի` հայրիկիս, թոռնիկներիս, իմ երեխաների հետ միասին մեր տանը»,- ասաց վարչապետը:
Հարցին, թե ինչպիսի՞ն էր 2014 թվականը կառավարության համար` հաշվի առնելով իրենց հասցեին հնչած քննադատությունները, նա պատասխանեց.
«Օբյեկտիվ քննադատությունները ընդունում ենք ի գիտություն և փորձում ենք շտկել, իսկ բոցաշունչ հայտարարությունների կողքով անցնում ենք աննկատելի և մենք չենք շեղվում մեր ճանապարհից: Բոլորը հասկանում են, որ մենք ունենք չլուծված խնդիրներ և կարծում եմ, որ մենք ունենք այդ ուժը, փորձը, որպեսզի 2015 թվականին շարունակենք մեր երկրում առկա խնդիրները լուծել»:

Ամփոփելով 2014 թվականը նա նաև նշեց, որ այն լի էր երկրի առջև ծառացած մարտահրավերներով, որոնք փորձել են հաղթահարել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել