Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում Ա. Լուկաշենկոյի կողմից Ս. Սարգսյանին ուղղված ենթատեկստային «Չես ուզում, չէ՞, ելույթ ունենալ» արտահայտությունը և Ս. Սարգսյանի կարճ շնորհակալական խոսքն ու Ա. Լուկաշենկոյի խոսքին ժպիտով արձագանքելը մեզանում դարձել է քաղաքական թեմա, ինչը չի վկայում մեր քաքական էլիտայի հասունության մասին: Ոմանք, կառչելով ասուլիսի ընթացքում հնչած կիսահումորային արտահայտություններից, փորձում են լուրջ հետևություններ անել ԵՏՄ-ի՝ որպես հեռանկար չունեցող կառույցի մասին, մյուսները դատողություններ են անում այն մասին, որ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ:

Ազգի համար կարևոր նպատակներ հետապնդող խնդիրներին մոտավոր պատկերացումներով հիմնավորումներ տալու պրակտիկան հղի է տխուր վերջաբանով: Անցյալի դասերը շատերիս համար վառ օրինակ պետք է ծառայեն այսօր, որպեսզի վերջապես կարողանանք միասնական մոտեցումներ ցուցաբերել մեր ապագային վերաբերվող հարցերում: Ինչ վերաբերվում է ամեն կերպ ընդիմադիր երևալու արատավոր տարածված սովորույթին, ապա պետք է հիշել մեկ պարզ բան, որ ղազախի, ռուսի և մյուսների համար մենք հայ ենք, այլ ոչ թե իշխանություն կամ ընդդիմություն, բարգավաճ կամ հանրապետական ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել