Հերթական զառամյալի մարազմատիկ հայտարարությունը կրկին ցնցեց թմբիրի մեջ հայտնված ընդդիմությանը։
Զառամյալների ծերակույտը շարունակում է մուկլիմանդիրի (սալանդոստիկ) նման իր աննպատակ գոյությունը։ Մեկ էլ Բրեժնևի ժամանակ եմ հիշում այսքան ծերունի ավազակների ներկայությունը կառավարման համակարգում, ու նրանցից ազատվելու քայլ, համենայնդեպս, ոչ ոք չի անում, հակառակը՝ նրանց են վստահված բոլոր կարևոր պաշտոնները։ Ամեն ինչ կորցնելու իշխանությունների վախը հենց արտահայտվում է կառավարության համակարգում այսքան շատ ծերունիների առկայությամբ։ Բնականաբար, թեկուզ տարին մեկ անգամ՝ ի տարբերություն Գալուստի, նրանք պիտի խոսեն ու հասարակությանը ներկայացնեն իրենց զառամյալ մտքի գոհարները։ Սա ծիծաղելի չի, զա զավեշտ է։ Երբ իշխանություններին բողոքում ես ու խնդրում, որպեսզի կառավարման համակարգ հրավիրեն երիտասարդների, սրանք ավելի վատ տարբերակներ են գտնում, ավելի վատ, քան իրենց արսենալում գտնվող ծոռատեր պապիներն են։ Ես արդեն մեկ տարի աշխատում եմ մի ընկերությունում, որը ղեկավարում են երիտասարդ մարդիկ։ Երբ մենք ասում ենք երիտասարդ մաստագետներ, խոսքը վերաբերում է հենց նրանց նմաններին, որոնք համ իրենց գործից են հասկանում, համ ապրում են դարին համընթաց, համ էլ արտահայտվելիս ծաղրանքի չեն արժանանում։ Իսկ ձեր պարագայում, երբ երիտասարդ է նշանակվում նոր պաշտոնի, նրան միանգամից նմանեցնում ենք իր նախնիի չստացված կլոնի, որի արտահայտած մտքերը կամ քծնանքի գագաթնակետ են, կամ հերթական անհոդաբաշխ մարազմ, կամ կրկին անհարկի արդարացում հերթական ձախողման համար։
Իսկ մեր ընդդիմությունը, փափուկ բազկաթոռների մեջ ընկղմված, սպասում է, թե զառամյալներից ով պիտի բրնձի, որ միանգամից, աքլորային էնտուզիազմով վեր թռչեն, իրար զանգվեն ու դատապարտեն զմիասնաբար։
Ազատվեք զառամյալներից, ձեր պահուստային երիտասարդ կադրերն ավելի զվարճալի են, պարոնայք։ Կյանքը չենք վայելում, գոնե նրանց հիմարությունների վրա կխնդանք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1387082638255691&id=100008619030183¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել