Ես որ ասում եմ՝ ԲՀԿ-ի խմբակցությունը պոպուլիստ ձրիակերների հավաքածու ա, միանգամից որոշ ֆեյքերի մոտ կլիքմաքս ա սկսում, ու փրփուրը բերաններին ապացուցում են, որ իրանք ՀՀԿ-ի համեմատ փառք են, պուպուշ են, էս են, էն են...
Բա այ պուպուշներ, ինչի՞ լայաղ չեք անում անգամ ԱԺ նիստերին մասնակցել։ Նայում եմ բացակայած պատգամավորների տասնյակը, հալալ կեսը ԲՀԿ-ից են։ Օրինակ՝ Յուվեցի Կարոն... Ամոթ չլինի հարցնել, թե էս մտքի գիգանտն էդ ինչո՞վ ա տենց խառը, որ հայտնվել ա էս ցուցակում։ Կամ էլ Ծառուկյանի խնամի Գուլոյանը.... Ասենք, ի՞նչ ա ինքն ընդհանրապես արել էս երկրի համար՝ դառնալով ԱԺ պատգամավոր...
Ու էլի անուններ. Ծառուկյա՜ն, Ախոյա՜ն, Աբրահամ Մանուկյա՜ն...
Տղերք, խալյավայից չհոգնա՞ք, թե՞ կարծում եք՝ էնքան ապուշ ենք, որ կամերաների դեմը ձեր խոսացածներին ենք հավատում կամ էլ տրիբուններից արած բարձր հայտարարություններին։ Գնացեք ու գործ արեք, մանդատակիրներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1579563445606138?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել