Պետությունը գյուղացիներին է զիջում շուրջ 43 մլրդ դրամի հարկեր... Ու վարչապետը ասում է.«Կարծում եմ՝ սա իր մեջ լուրջ ներուժ է պարունակելու նաև տնտեսական աճի խթանման առումով, որովհետև գյուղատնտեսության վրա հարկային բեռն էապես նվազելու է»:
Կասեի` վերջն է, եթե հավատայի, որ էս մարդը կարողունակ է որևէ բան հասկանալու: Բայց քանի որ լրիվ իրեն գցել է բախչեքը... աչքիս կարող է գա վերջը:
Մեր վերջը:
Ստեղ նայեք. Կառավարությունը որոշեց գարնանը գլուխ գովել, թե` ոչինչ որ հիմա թանկացնում ենք մթերք-բան, աշնանը գները կիջնեն, դուք ուղղակի տնտեսագիտությունից տեղյակ չեք:
Այդ ժամանակ ես գրեցի` բա գյուղացու սերմացուի ժամանակ գները բարձրացնում եք, բերքի ժամանակ` իջեցնելու եք՞՞՞ ...
Դրանից հետո անցավ մի քիչ, գյուղացիները թեթև բողոքեցին:
Գյուղնախարարը, թե` չմտածեեեք, կիրացնենք բերքը: Գյուղացուն հերթական անգամ մտցրին վարկի տակ, գյուղացին մի կերպ բերք ստացավ /ի դեպ, մի հատ հաշվարկ արեք, տեսեք` վեց ամսում ինչքան է ծախսում գյուղացին, որ բերքի ժամանակ ... ինչքան եկամուտ... խնդալու է` եկամուտ ստանա.../, գյուղնախարարությունը կառավարության հետ թքեց.. չէ` թքցրեց գյուղացուն: ՉԻՐԱՑՐԵՑԻՆ: Բերքը մնաց, փչացավ, հերթական անգամ դարձավ անասնակեր:
Հիմա վարչապետը զիջում է ինչ-ինչ վարկեր/հարկեր: Կարելի է մտածել` գյուղացին պրծավ էս անգամ...
Բայց տեսեք, տնտեսագիտություն չիմացողներ ջան. Բերքը փչացավ-մեկ, էն վարկերը վարչապետը սեփական գրպանից չի տալու /ինքը սեփական գրպան չունի ուղղակի/: Ստացվեց, որ վարչապետի մեղքով կրկնակի վնաս եղավ՞՞՞ Ստացվեց:
Վարչապետ, ոչ կաղամբ թթու դնել գիտես, ոչ լափշա եփել ու կախել:
Ամոթ է, ԱՄՈԹ. Չես կարողանում, գոնե էդքանը հասկացի` ՉԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ: