Հայ կանաչների միությունը հայտարարում է՝ Դոլարի նկատմամբ յուրաքանչյուր բռնություն դատապարտելի է:
Երբ Հայաստանում ամենաընթերցված կայքը դառնում է Rate.am-ը, դա նշանակում է, որ դոլարն իր չափերն անցել է ու այլևս չի կառավարվում: Կենտրոնական Բանկը հավեսով ստաբիլացնում է ամեն ինչ, ու ստաբիլ ձևով դոլարը վեր է սլանում: Չգիտեմ դուք ոնց, բայց ես Հայաստանում այլևս ԿԲ-ի անհրաժեշտություն չեմ տեսնում՝ փաստացի նրանք անգործության են մատնված ու մենակ դոլարի կուրսն են ֆիքսում:
ԱԺ-ն ոնց որ քուչի մասշտաբով մեծ օբյեկտ լինի: Ախպեր, երեկ դրել են ինչ-որ բռնության դեմ մի հատ թուղթ են քննարկում: Փոխանակ մտածեն՝ ոնց կարելի ա էս դոլար-դրամ հարաբերությունը կարգավորել: Էլ չեմ ասում, որ խոսալուց «Վեր ընգի տեղդ արա» ու եսիմ ինչ բառեր են օգտագործում: Հա բա, որ ԱԺ-ն իրան սենց պահի, դոլարի կուրսը 560 չէ, 1560 էլ կդառնա: Երեկ 4 ժամ բռնության մասին խոսացին, բայց միակ ճիշտ ելույթը Սեյրան Սարոյանինն էր:
Ամենայն հավանականությամբ Եռյակը կարոտել է քառյակ անվանմանը ու կարող է վերականգնել հին ու բարի ավանդույթները: Երեկ Բոյկոտից հետո եռյակ + ՕԵկ քառակողմ բանակցություններն ընթացան: Ուր ա թող գոնե քառյակ դառնան, մի քիչ փոփոխություն լինի էս մեր քաղաքական դաշտում, թե չէ միօրինակությունից արդեն հոգնում ենք: Դե ձեզ տենամ՝ հուսախաբ չանեք:



