Ադրբեջանում կարծես հակաամերիկյան աղմուկ է բարձրացել: Համենայն դեպս, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ անընդմեջ մեղադրանքներ են հնչեցնում ԱՄՆ-ի հասցեին, նշելով, որ աշխարհում ժողովրդավարության թիվ մեկ ջատագովն ինքն է խախտում մարդու իրավունքները: Խոսքը վերաբերվում է, մասնավորապես, վերջին շրջանում բավական ակտիվ շրջանառվող ամերիկյան գաղտնի բանտերի մասին լուրերին: Իսկ Միլլլի Մեջլիսի վերջին նիստի ժամանակ իշխող կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նավրուզովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս տեղ չունի խոսելու ու քննադատելու Ադրբեջանին: Նույնիսկ Լենկթեմուրը դրանցից (ամերիկացիներից) ավելի դեմոկրատ էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել