Ես մի բան չեմ կարողանում հասկանալ ու ընդունել: Էն, որ այսօր Հայաստանում շոու-բիզնես հասկացությունը, մեղմ ասած, շատ լղոզված բնույթ է կրում, դա նորություն չէ: Նույնիսկ ավելորդ եմ համարում խոսել այդ դաշտում տիրող որակից:
Բայց էս մեկն արդեն անցնում է չափ ու սահման:
Ռազմիկ Ամյանն անվանափոխվել է` դառնալով Աշուղ Ռազո: Պահոոո, այս մեկին կյանքը մեզ դեռ չէր նախապատրաստել:
Հանկարծ մեր գիսաստղը դառնում է Աշուղ (ավելի ճիշտ` ինքն իրեն այդպես է հռչակում):
Գիտեմ, որ էս գրառումից հետո նրա «ֆանատները» թռնելու են դեմքիս, ինչպես դա եղավ օգոստոսյան նրա անհաջող քայլից հետո (գնացել էր դիրքերը պաշտպանելու ու սելֆի անելու):
Բայց Ռազմիկ Ամյան ջան, Աշուղ կոչումը բեմական անունը փոխելով չեն ստանում, այդ կոչումը վաստակում են: Հիմա դու որ կլիպներում անունդ գրում ես Աշուղ Ռազո, դա, բնավ, չի նշանակում, որ դու աշուղ ես:
Սա իմ կողմից դիտվում է որպես ինքնակոչություն (самвзванство):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor1989/posts/865544733467467?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել