Հետևելով, թե ոնց են իրար միս ուտում Եռյակի անդամ կուսակցությունները՝ մի կողմից հասկանում եմ դաշնակներին, որ վաղօրոք դուրս եկան էդ դաշինքից, մյուս կողմից գիտակցում եմ, թե ինչու իշխանությունները բան չեն անում։ Ինչի՞ անեն ինչ-որ բան ընդդեմ եռյակի, եթե եռյակի անդամ կուսակցություններն ավելի լավ են իրար միս ուտում, քան դա կանեին ամենամոլի պռոիշխանականները։
Ժառանգությունը նեղվում ա աուսայդերի իր կարգավիճակից ու ԲՀԿ-ի կոալիցիոն անցյալից, տո ինչու՞ մենակ անցյալից... ԲՀԿ-ի ներկան էլ ժառանգության առանձին ներկայացուցիչների չի դզում։ Ասեմ ավելին, աչքիս մենակ Ռուբիկ Հակոբյանին ա, որ դզում ա։ Դրա համար էլ օրը մեջ քլնգում են ԲՀԿ-ին, դե ձեռի հետ էլ ՀԱԿ-ին են բշտում։
ՀԱԿ-ում իրենց սուրբ պարտքն են համարում ցեխ թափել Ժառանգության վրա, զուգահեռաբար չմոռանալով իրենց նենց ձև տալը, իբր իրենցից ինչ-որ բան ա կախված, ու իբր իրենք ԲՀԿ-ի անձնական օգտագործման ՕԵԿ-ը չեն։ Ընդհանրապես, ՀԱԿ-ում գերարժեքության բարդույթը մասսայական բնույթ է կրում։ Դե մեկումեջ էլ ինչ-որ հերթական 50 հոգանոց երթն են անում ու վստահեցնում, որ այ հիմա ռեժիմն իրոք խուճապի մեջ է։
ԲՀԿ-ում էլ չեն կողմնորոշվում՝ հիմա իրանք դիմությու՞ն են, թե՞ ընդդիմություն, դրա համար այլընտրանքին հարիր կերպով համ մեխին են խփում, համ էլ նալին։ Ձեռի հետ էլ չեն մոռանում քլնգեն Ժառանգությանը, ինչպես նաև ժողովրդական ռեփի նորաթուխ աստղերի հետ նկարվեն՝ «համաժողովրդական շարժմանը» նվիրված հերթական երգի դիմաց։ Դե հա, ֆեյսբուքում էլ խոդի են քցել իրենց ֆեյքերի լեգիոններն ու մի ձեռով հանրապետականներին են բզում, մյուս ձեռով բոլոր քննադատներին միօրինակ մեկնաբանություններ են գրում։
Իսկ դուք ասում եք՝ վատ ենք ապրում։ Բա որ ընդդիմությունում սենց կլոունադա լինի, ինչի՞ պետք ա լավ ապրենք։