Սև բարձր օձիքով սվիտր, կապույտ ջինսեր և սպիտակ սպորտային կոշիկներ. Այսպիսին էր Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի առօրյա, տոնական և կյանքի մնացած բոլոր դեպքերի համար նախատեսված հագուստը: Իսկ ի՞նչն էր փողերի մեջ լողացող մեծ գիտնականին ստիպում այսքան տարի հավատարիմ մնալ նույն ոճին:
1980-ականների սկզբերին, երբ Ջոբսը գործնական այցով մեկնլ էր Ճապոնիա Sony ընկերության հիմնադիր Ակիո Մորիտոյի հետ հանդիպման, գործարանում շրջայցերից մեկի ժամանակ նա նկատեց, որ բոլոր աշխատողները միանման են հագնված:
Ջոբսի հարցին, թե որն է այս համանմանության խորհուրդը, Մորիտոն պատասխանեց, որ Sony-ն հիմնադրվել է երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ Ճապոնիայում մարդիկ նույնիսկ հացի գումար չունեին: Երբ ընկերության տնօրենների խորհուրդը որոշում ընդունեց համազգեստի մասին, բոլորը երջանիկ էին, քանի որ անվճար հագուստ էին ստանալու: Հենց այդ ժամանակվանից հիմք դրվեց պարտադիր համազգեստին:
Ջոբսը շատ հավանեց այս միտքը և հենց նույն գործուղման ընթացքում հանդիպեց Sony ընկերության դիզայներ Իսեյ Միյակեի հետ և խնդրեց համազգեստ ստեղծել Apple-ի համար:
Դիզայների առաջարկն իրեն սպասեցնել չտվեց: Կարճ ժամանակ անց նա նախագծեց մի պիջակ, որի թևերը հավաքվում էին և այն դառնում էր ժիլետ: ԱՄՆ ժամանելուն պես նա իր նոր միտքը ներկայացրեց իր գործընկերներին, բայց ոչ ոք Ջոբիսն չաջակցեց: Բոլորն ըմբոստացան ընդդեմ համազգեստի և Ստիվը ստիպված էր հրաժարվել դրանից:
Բայց Ջոբսն ընկերացել էր Միյակեի հետ և Ճապոնիա կատարած այցերից մեկի ժամանակ խնդրեց դիզայներին համազգեստ կարել հենց իր համար, որը կլիներ պարզ, հարմարավետ, ճաշակով և միևնույն ժամանակ նորաձև և ըմբոստ:
Ջոբսը շատ էր հավանում բարձր օձիքով սվիտրեր և Միյակեն առաջարկեց կենտրոնանալ հենց դրանց վրա: Նրանք կարեցին մոտ 100 սվիտր: Երբ Ջոբսի կոլլեգաները տեսան դրանք գիտնականի պահարանում, Ջոբսը կատակեց, թե դրանք իրեն կբավականացնեն իր ողջ կայնքը: Արի ու տես այդպես էլ եղավ և Ջոբսը այդ պահից ի վեր միշտ համազգեստով էր: