Աբխազների համաձայնությունը Ռուսաստանի հետ վերջնական ռակիրովկա է դնում Վրաստանի փոխարեն Ռուսաստանի իշխանությանը` իր սահմաններից ներս, տալով շատ ավելի ֆինանսական առավելություններ ու շատ ավելի ազգային ինքնակառավարաման դրվագներ, քան թե երբևէ Վրաստանը կբարեհաճեր բաշխել աբխազներին։ Փաստորեն, Ռուսաստանն իր հարստությամբ հաջողեց վրացիներին կողք մղել ու փոխարենը ինքն իրեն դնել Աբխազիայի ժողովրդին տեր տիրական լինելու, ռազմական, էկոնոմիկ ապահովություն ստանձնելու գործում։ Կարծում եմ, այս ռակիրովկայի արդյունքում աբխազները ֆինանսապես շահեցին ու, թերևս, եթե մի հարյուր տարի կարողանան զորացնել սեփական ոտքերը, ապագայում կկարողանան դուրս մղել նաև ռուսներին։ Ո՞վ գիտե, թե ինչի՞ են ունակ աբխազները։ Ու համեմատելով այս համաձայնությունն աբխազների հետ՝ չեմ զարմանա, որ Արցախն անկախ պահելով Հայաստանից, փաստորեն, իմ կարծիքով, ռուսները նույնանման ախորժակ ունեն Արցախի տարածքում, որի դեմ ո՛չ Հայաստանն է կարող պայքարել, ո՛չ էլ արցախցիները՝ ոչ իրենց էկոնոմիկայով, ոչ բնակչությամբ ու ոչ էլ ռազմական կարողությամբ։ Պետք է իրատես լինենք, թե ինչն ինչի՜ է տանելու…Ու ուր՞ է գնում Ռուսաստանն իր այս քաղաքականությամբ։
Ու զարմանալին նա է, որ ոչ Արևմուտքը, ոչ էլ Վրաստանը չկարողացան ավելի շատ գումարով աբխազներին «գնել»… Վերջապես փոքրիկ ազգերը միշտ էլ շուկայական, քաղաքական, էկոնոմիկ, առևտրի առարկաներ են, ու բարձր վճարողները կարողանում են զայն գնել… Արևմուտքը ՇԱՏ ԲԱՐՁՐ ԳԻՆ ՎՃԱՐԵՑ ՈՒԿՐԱՆՅՈ ՀԱՄԱՐ… Սակայն աբխազների ու օսեթների համար չցանկացան, չկարողացան, չհամարձակվեցին վճարել… Ու ինքս չեմ կարծում, որ Արցախի համար Արևմուտքը գին վճարի. սա իմ կարծիքն է։ Վախենում եմ, որ Արցախն ընկնի ռուսների փայաբաժին, ինչպես աբխազներն ու օսեթները։ Աֆղանստանում, Արևմուտքը որքան էլ որ «վճարեց» մարդկային զոհերով ու ֆինանսներով, աֆղաններն իրենց ոտքերի վրա կանգնած կռվում են… Ու նրանք կռվել են և Արևմուտքի, և Արևելքի հետ, նախ՝ իրենցից լիքը դրամ կորզելով ու հետո էլ իրենց դեմ ռազմականով կռվելով… ԱՖՂԱՆՆԵՐՆ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԿԱԽ, ՇՈՒՍՏՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել