1in.am–ը գրում է.

Սիրիայի բանակի և ընդդիմության զինյալների միջև երկուշաբթի կատաղի պայքար է ընթացել Հալեպի կենտրոնում տեղակայված միջնադարյան մզկիթի մոտակայքում: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ինչպես հաղորդվում է՝ զինյալները Օմայան Մեծ մզկիթի շրջանում հարձակվել են սիրիացի զինծառայողների դիրքերի վրա: Հրթիռային ռմբակոծման են ենթարկվել քաղաքի մի շարք թաղամասեր: Հրթիռակոծման հետևանքով տուժել են նաև խաղաղ բնակիչներ:
Զինյալները փորձել են ներխուժել Սեբա Բահրատ հրապարակ: Նրանք պայթեցրել են ականապատված թունելը, որը փորված է եղել Հանեշ Շունա թաղամասի առևտրական շարքերի տակ: Պայթյունի հետևանքով փլվել են 13-րդ դարի ճարտարապետական բացառիկ հուշարձան համարվող Սուլթանիա մզկիթի պատերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1499522.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



