Խոցված ուղղաթիռի դիմաց խոստացված պատասխանին թշնամին հակադարձում է՝ նախահարձակ լինելով: Պատճառը պարզ է՝ ապացուցել, որ ոչ միայն պատասխան չի եղել, այլ նաև մեզ կորուստ են պատճառել, թեև իրենք էլ կորուստներ ունեն: Սա մեզ ու միջազգային հանրության համար, իսկ ահա ներսի համար պատճառաբանությունը՝ քաղաքական հերթական աղմկահարույց ձերբակալությունից հետո կլինի, պատերազմի մեջ ենք, արտաքին վտանգներ կան, ի՞նչ ձեռբակալություն, ի՞նչ բան: Արդյունքում մենք հերթական զինվորին դրեցինք զոհասեղանին՝ ցավալի կորուստ... 
Հ.Գ.Լավ, մինչև ե՞րբ ենք հատուցելու, հանդուրժելու Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության համար: Հստակ էր, երբ անհամեմատ մեծ կորուստ ենք պատճառում, առժամանակ սսկվում են: Իրավացի են երգի տողերը՝ «չես սպանի՝ քեզ կսպանեն, դու սպանի՝ քեզ չսպանեն»...



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել