German Chancellor Angela MerkelՌուսաստանի համար դժվար է ընդունել, որ իր սովետական իմպերիայի ժամանակները վաղուց վերջացել են… Կարծում եմ՝ Ռուսաստանը չէր ստեղծի իր Եվրասիականը կամ չէր փորձի Չինաստան, Թուրքիա ու Միջին Արևելքի երկրներին բարեկամացնել իրեն ու ինքն իրան չէր պատռի աշխարհը բաժանելու ու սրելու համար, երկու բևեռային խմբերի, իբր թե չար ու բարի երկրների խմբավորումների, եթե չլինեին ԱՄՆի հիմար պատերազմները Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և համայն Միջին Արևելքում, ու, պաշտպանելով Իսրայելը, բարբարոս հարձակումները Գազա ու Պաղեստինցիների քաղաքացիական համայնքները… Անշուշտ հիմա Արևմուտքը լրջորեն անցել է հակառուս յուֆորիային՝ վախեցնելով երկրներ Ռուսաստանից, քարոզելով, որ Պուտինը Հիտլեր է, չգիտեմ, ուրիշ ի՜նչ չարիք է Ռուսաստանը… Մինչ այս ծիծաղելի իրար դեմ այս լուրջ ծայրահեղ քարոզները խաբեություններ են, ու ժողովուրդներն ազատ են որոշելու իրենց ինքնուրույն անկախությունը, ու արժանապատիվ էկոնոմիկ զարգացումները… Ինչու՞ պիտի որևե երկիր պարտավորված լինի մտնել կամ արևելք կամ արևմուտք կեղծ ծաղրածուների միությունները… Ինչ՞ կա այնտեղ… Նայում ես Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա ու տեսնում, որ իրենց երկրի էկոնոմիկ քաոսը ոչ մի կերպ չի թեթևանում իրենց միությունից Եվրոմիություն… Ու նույնը պիտի լինի Եվրասիայի Միություն…Մի՞թե Ռուսաստանը կամ Մոլդովան կամ Ղազախստանը պիտի օգնեն Հայաստանին կամ միմյանց… Խորքում, ամեն երկիր իր համար է ու իր շահերի համար փորձում է մյուսից մի բան պոկել…

Պետք է Հայաստանը հրաժարվի այս հիմարությունների խաղալիքը լինի, ինչպես, Չինաստան, Սաուդի Արաբյան, Կուբան, Լատին Ամերիկայի շատ երկրներ ու Աֆրիկայի շատ երկրներ ու նույնիսկ Միջին Արևելք… Սրանցից ոչ մի երկիր էլ չեն ընկել մեջտեղ միանալու Եվրոմիություն կամ Եվրասիական միություն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել