Դեկտեմբերի 7, 1988-2014 : Երկրաշարժ է նաև ՀԻՄԱ..........
Եթե միայն այս հատվածում նման աղետը կարողանար փոխել մի ամբողջ ժողովուրդ, բայց ոչ, հետքը թողեց, բայց միևնույն է, մինչև այսօր երկրաշարժ է թե մարդկանց հոգիններում և թե առհասարակ երկրում:
Բավական է նայել մարդկանց աչքերին, և նկատելի է դառնում ծանր աղետը հոգիներում, Հայ մարդկանց աչքերում պակասում է ջերմությունը, կա հոգս, կա թախիծ, բայց ոչ ջերմություն ու անհոգություն:
Սովորաբար նման աղետները մարդկանց ավելի են կոփում, սակայն ոչ մեր դեպքում, եղա Գյումրիում, նրանք սովորական չէին, նրանց հոգիներում այնքան մեծ էր խելագարության հասնող լռությունը, թախիծը, որ թվում էր, թե դա աշխարհի ամենավատ հիվանդությունն է, անբուժելի, որը չես կարող լցնել ոչ մի բանով:
Ակամայից աչքերիս առաջ եկավ Մհեր Մկրտչյանի դիմանկարը և նրան խոսքերը՝ «ընձի ձեռք չտաս, աստծուն կըսեմ»։
Ասես ամենքն սպասում էին ինչ-որ ջերմության, լույսի, ու այնտեղ հասկացա, թե որքան թերի է Հայաստանի կառավարությունը, թե որքան չնչին խնդիր է մարդկանց փոքր հարմարվետությունը նրանց համար:
Եղա Սպիտակում, աննկարագրելի խոր ու գորշ ձմեռ էր, լռություն, չգիտեմ, կարծես մինչև հիմա այնտեղ երկրաշարժից մի քանի րոպ է անցել, ականջներիդ մեջ դողում է մարդկանց վախը.... Աննկարագրելի վախ ու անտանելի լռություն:
Մինչև հիմա երկրաշարժ է, դողում է ամեն բան այնտեղ՝ մարդկանց սրտերը, հոգիներն ու աննկարագրելի զզվանքը կառավարության հանդեպ, երբ տեսնում ես նրանց՝ անհեթեթության հասնող հարստությունը և տեսնում ուղղակի «դոմիկներում» ծայրահեղ ապրող մարդկանց, սկսում ես կասկածել՝ արդյոք այս կառավարությունը՝ անհեթեթ հարստության տեր, այս երկրի ղեկավարությու՞նն է..........
Կառավարությունը երկրաշարժի օջախն է, որն ամեն պահի ցնցում է ոչ միայն Գյումրին, Սպիտակը, այլ ամբողջ երկիրը: