Ներում ենք բոլոր այն կուսակցություններին, որոնք իշխանության գալուց հետո ոչ միայն իրենց տված խոստումներն են մոռացել, այլ անգամ իրենց սեփական գաղափարախոսությանն են դավաճանել,

Ներում ենք բոլոր այն ուժերին, որոնք իշխանափոխություն են խոստացել անել, բայց արդյունքում ոչ միայն իրենց են վաճառել, այլ նաև իրենց հետևած քաղաքացիներին,

Ներում ենք բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր բյուջեից, ՛՛չդիմանալով գայթակղությանը՛՛, գումարներ են յուրացրել,

Ներում ենք բոլոր այն պատգամավորներին, ովքեր ՛՛ստիպված՛՛ ԱԺ են եկել՝ սեփական բիզնեսն ապահովագրելու համար, ինչպես նաև նրանց, ովքեր մանդատ են ստացել բացառապես սեփական ամբիցիաները բավարարելու համար,

Մի խոսքով բոլորին ազգովի ներում ենք, բայց մի պայմանով, որ ԱԺ-ն օրենք ընդունի, որի համաձայն իշխանության եկած կուսակությունը կամ կուսակցությունները՝ այսինքն վերջիններիս ղեկավար խորհուրդը, քրեական պատասխանատվության է ենթարկվում, եթե իրենց նախընտրական ծրագիրը չեն կարողացել իրագործել գոնե 70%-ի չափով:

Հ.Գ.Մեր հասարակության կողմից այդքան սիրված ժողովրդավարական նորմերը պետք է որ չխանգարեն հասարակությանը պատժի մեխանիզմներ կիրառել հանցանք գործած քաղաքական ուժերի և գործիչների դեմ, թե չէ ինչպե՞ս է ստացվում՝ սուտ վկայության համար քաղաքացին կարող է պատասխանատվության ենթարկվել, իսկ մի ամբողջ ժողովրդի սուտ խոստումներ և տեղեկություններ տված քաղաքական ուժը՝ ոչ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել