Անցյալ տարվա էս օրերին հայ քաղաքական-քաղաքացիական մայդանիստները որ իրար տենց կոտորում էին, էսօր խի՞ չգնացին Պառլամենտում ԵՏՄ-ին դեմ քվեարկած միակ քաղաքական ուժի հանրահավաքին: Եթե իրոք պետականություն ու ինքնիշխանություն ենք կորցնում, ինչու՞ հրապարակը չէր ծփում անկախականների ստվար զանգվածներից:
Գիտեիք Ուկրաինայում Ուդառը, Բատկիվշինան ու Պռավի սեկտորը իրար արև էի՞ն երդվում, որ միավորվեցին: Ժառանգությանը չսիրելով՝ դուք էլ գնայինք միավորվեիք:
Լավ, Կոնգրեսն էր դավաճան, կոկորդներդ պատռելով գոռում էիք, բա էսօր գնայինք հայրենասեր Ժառանգության հանրահավաքին, պահն օգտագործեիք համաժողովրդական մայդան կազմակերպեիք, խի՞ չգնացիք:
Դե ճիշտ ա ասում էլի մարդը, մարգինալ, բա ուրիշ ի՞նչ վկայություն էիք ուզում էդ բառին: 40 հոգուց ավել մարդ հավաքելու անընդունակ քաղաքական ուժ լինի՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, սենց թե նենց ՄԱՐԳԻՆԱԼ ա, իսկ դա ոչ թե վիրավորանք ա, այլ զուտ փաստի արձանագրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10205265015534652?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել