Ժողովուրդ, ես շատ լուրջ հարց ունեմ: Երեկ մի գեներալ-պատգամավորից հարցազրույց վերցրեցին, Սեյրան էր անունը, ազգանունը չեմ հիշում, ու պարզ երևում է, որ մարդը քվեարկել է, մասնակցել է իմ կյանքը փոփոխելու գործին ու լրիվ անգրագետ է, անգամ չգիտի, թե ինչին է կողմ քվեարկել ու երկու բառ իրար չի կարողանում կապի: Սա կրիմինալ չի՞, որ էսպիսի անգրագետ մարդիկ ազգային ժողովում տեղ են զբաղեցնում ու մեր կյանքի ընթացքն էսպես վստահ կարողանում են փոխել։
Ահավոր ծանր եմ տանում, որ որևէ մեկի ծիծաղը գալիս ա էս պահով։ Սա լացելու էլ չի իսկի: Դատի տալ ա պետք, ու որ բոլոր պատգամավորները ժամանակ առ ժամանակ ատեստացիա անցնեն` բաց քննության նման մի բան, ու որ անպայման տեղը տեղին լուսաբանվի իրենց մակարդակի քննությունը: Տեղից վեր կացած անմակարդակի մեկը կարող ա էսօր իմ ճակատագրի հետ խաղա, փոխի կյանքիս ընթացքը....
Սա ի՞նչ խայտառակություն ա։
Էս գեներալի նման շատերը կան, որ ազգային ժողովում իսկական թյուրիմացություն են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/750917641645838?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել