«Ի՞նչ իրավունքով է Ուորլիքը հանդիպում ԼՂ-ի ներկայացուցչի հետ»․ Բաքուն քննադատում է ԱՄՆ-ի համանախագահին․«Ազատություն»Azatutyun.am-ը գրում է․

Ջեյմս Ուորլիքը կրկին հայտնվել է պաշտոնական Բաքվի քննադատության թիրախում. այս անգամ պատճառը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպերության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի վաշինգտոնյան հանդիպումն է:

«Ուորլիքը կրկին վտանգում է բանակցային գործընթացը», «Ի՞նչ իրավունքով է Ուորլիքը հանդիպում Ղարաբաղի ներկայացուցչի հետ». այս վերնագրերի ներքո ադրբեջանական մամուլի քննադատական հրապարակումները ստիպել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող ամերիկացի դիվանագետին հանդես գալ պարզաբանմամբ:

«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ ես կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում քննարկումներ անցկացնել բոլոր կողմերի հետ», - հայտարարել է Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ իր հանդիպման վերաբերյալ APA գործակալության հարցին։

«Մենք քննարկեցինք նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպից հետո առաջացած լարվածության նվազեցման կարևորությունը և բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», - ադրբեջանական գործակալությանը փոխանցել է Ուորլիքը։

Հիշեցնեմ՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահի և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հանդիպումը, կայացել է երկուշաբթի օրը Վաշինգտոնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել