Tert.am-ը գրում է․

«Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ Ռուսաստանը արդեն փորձում է ռուբլու դերակատարությունը բարձրացնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ երկրների հետ իրականացվող գործարքներում:

«Այսուհետ մենք պայմանագրերը իրավունք չեն ունենա բացի ռուբլուց այլ տարադրամով կնքել, մեր արտահանողները կամ ներմուծողները դեռ պետք է հասկանան, թե ռուբլիով իրենց հարմա՞ր է կնքել պայմանագրեր, թե՞ ոչ»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ այսօր դոլարի փոխարժեքի կտրուկ աճը լուրջ խնդիրներ է ստեղծում: «Մենք դոլարից կախվածություն ունեցող երկիր ենք և մեր ներմուծման արտաքին առևտրի մեծ մասը մենք բերում ենք այլ երկրից, իսկ Ռուսաստանից բերում ենք նավթը և գազը: Ամբողջ 4,3 միլիարդի մեջ մնացած 3 միլիարդը կապված է դրսի երկրների հետ, որտեղ եվրո և դոլար ենք օգտագործում»,- ասաց նա և նկատեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո էլ մենք չենք կարող միանգամից այդ 3 միլիարդը բերել Ռուսաստանից, Ղազախստանից կամ Բելառուսից:

«Արդյունքում կստացվի, որ մեր տնտեսությունը պետք է բաժանվի երկու մասի` մի կողմից պետք է դոլարից մնա կախվածության մեջ, իսկ մյուս կողմից պետք է ռուբլուց կախվածություն ձեռք բերի: Ի դեպ, դրանք իրար չեն հակակշռելու, որովհետև ռուբլին էլ իր հերթին կախված է լինելու դոլարի վիճակից, Ռուսաստանի էկոնոմիկան այնպիսին չէ, որ ռուբլին ամրապնդվի: Այսինքն՝ բոլոր դեպքերում ուղղակի կամ անուղղակի ձևով դոլարից կախվածությունը մնալու է ուժի մեջ»,- ասաց նա և ավելացրեց, որ Ռուսաստանի տարադրամը կայուն ճակատագիր դեռ չունի, և այդ առումով մենք խնդիրներ կունենանք, ինչը բացասական կանդրադառնա մեր տնտեսության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել