ԱԺ-ում ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի վավերացման հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարակից զեկուցող ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց` որն է լինելու իրենց քայլը, եթե Ադրբեջանը ևս անդամակցի ԵՏՄ-ին: Վարդան Այվազյանն ասաց, որ կփորձի հարցերին բավարար պատասխաններ տալ, թեև «Ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անհասանելի են» ու «Հեսա Ադրբեջանի հարցին էլ պատասխան կտամ, համբերի» ասելով՝ այդպես էլ այդ հարցի պատասխանը չհնչեցրեց: Վարդան Այվազյանի պարզաբանումները, թե թանկացումներ չեն լինելու, բոլորովին չբավարարեցին Զարուհի Փոստանջյանին:
Slaq.am-ը գրում է․
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/233212/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



