Ում, ինչ է օգտակար ուտել ու ով, ինչ չպետք է ուտիAroxj.am-ը գրում է․

Ինչպես պետք է սնվեն տարբեր տարիքի ու ապրելակերպի մարդիկ, ինչն է օգտակար և ինչը, ընդհակառակը կարող է վնասել օրգանիզմին: Այս ամենը կապված ու կախված է ձեր տարիքից, ապրելակերպից, սովորություններից ու օրգանիզմից: Առողջ սնունդը, իհարկե, ունի ընդհանուր չափանիշներ, բայց հավանականությունը, որ այն , ինչ օգտակար է մեկին կարող է վնասակար լինել մյուսին, շատ մեծ է:Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում այն սննդատեսակները, որոնք օգտակար են այս կամ այն տարիքային խմբի ու տարբեր ապրելակերպի ու սովորությունների մարդկանց համար: Ով ինչ պետք է ուտի:

Երիտասարդներ

Հիմնական սնունդ՝  սպիտակուցներով հարուստ ուտեստներ ու մթերքներ

Սննդակարգում հարկավոր է ընդգրկել. Միս, ընկույզ, հատիկային սննդատեսակներ (հնդկաձավար, բրինձ),  կանաչեղեն,  մրգեր՝ հատկապես բանան, նարինջ խնձոր: Այս սննդատեսակները հարկավոր են օրգանիզմին արյան շրջանառության և արյունաստեղծ պրոցեսների համար, քանի որ դրանք պարունակում են վիտամիններ B6, B12, C, E, որոնք նպաստում են օրգանիզմում երկաթի բավարար քանակությունը ապահովելուն:

Հարկավոր է նվազեցնել կամ բացառել՝ կաթի օգտագործումը մեծ քանակությամբ, քանի որ այն սահմանափակում է օրգանիզմի՝ երկաթը իրացնելու հնարավորությունը

Ուշադրություն դարձրեք. Անեմիան առաջանում է երկաթի պակասությունից, ինչը չափազանց վտանգավոր է դեռահասության տարիքում: Պատանեկության և երիտասարդ տարիքում հարկավոր է խուսափել վեգետարիանական դիետաներից:

Մեծահասակներ

Հիմնական սնունդ՝ ցածր կալորիականությամբ մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ օգտակար նյութեր

Սննդակարգում հարկավոր է ընդգրկել.  Ցածր յուղայնությամբ կաթ ու կաթնային մթերքներ, ձու, ձուկ, անյուղ թռչնի մսատեսակներ: Հարկավոր է օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ հանքանյութեր: Դրանք մասնավորապես շատ են ալյուրից պատրաստված հացի, կարտոֆիլի և շիլաների մեջ: Անհրաժեշտ է նաև օգտագործել մեծ քանակությամբ մրգեր:

Հարկավոր է նվազեցնել կամ բացառել՝  օրգանական ճարպերի ու յուղերի գործածումը (դրանք վնասակար են սրտանոթային համակարգի համար), կաղամբը, լոբին (այս մթերքները դժվարամարս են)

Ուշադրություն դարձրեք ՝ ցանկացած մթերք ցանկալի է ուտել ոչ թե տապակած, այլ խաշած կամ եփած վիճակում

Պասիվ ու նստակյաց կյանք վարող մարդիկ

Հիմնական սնունդ՝  բջջանքով հարուստ սննդատեսակներ

Սննդակարգում հարկավոր է ընդգրկել.  Հնդկաձավար, բանջարեղեն՝ հատկապես  սխտոր, լոբի, գազար, մրգային հյութեր ու յոգուրտներ (աղեստամոքսային տրակտի աշխատանքի համար)

Հարկավոր է նվազեցնել կամ բացառել՝ յուղոտ մսատեսակների, ծխեցված մթերքներից ու ալյուրից պատրաստված սննդատեսակներից

Ուշադրություն դարձրեք. Եթե պասիվ ապրելակերպ վարող մարդը <<դուրս գալու>> խնդիրներ ունի, ապա անհրաժեշտ է օգտագործել ձիթապտղի յուղ (ավելացրեք այն աղցանների մեջ):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել